Logo

«Կռվախնձորը»՝ Հայաստանի գավաթ. Ինչպե՞ս են ընթացել գավաթային «մենամարտերը» վերջին 6 տարիներին (տեսանյութ)

Հեղինակ
Արման Աբելյան
00:00 / 22.05.2017Հայկական ֆուտբոլ
dfdfd 10 - «Կռվախնձորը»՝ Հայաստանի գավաթ. Ինչպե՞ս են ընթացել գավաթային «մենամարտերը» վերջին 6 տարիներին (տեսանյութ)

Ինչպես հայտնի է, մայիսի 24-ին տեղի է ունենալու Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչը: Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում պատվավոր գավաթն են վիճարկելու «Փյունիկը» և «Շիրակը»:

Երկու թիմերն էլ հաղթելու մեծ վճռականությամբ են մոտենում մրցավեճին: Թե՛ երևանցիների, թե՛ գյումրեցիների համար սա 2016/17թթ. մրցաշրջանը նվաճած տիտղոսով ավարտելու հիանալի հնարավորություն է:

Եզրափակիչ խաղին ընդառաջ՝ ձեր ուշադրությանն ենք ներկայացնում, թե ինչպիսի ելք են ունեցել Հայաստանի գավաթի վերջին 6 խաղարկությունների եզրափակիչները: Ներկայացված խաղերը ևս մեկ անգամ կփաստեն, որ գավաթային եզրափակիչներն իրենց բնույթով տարբերվում են մյուս հանդիպումներից և միշտ անցնում լարված պայքարում:

2011թ. խաղարկություն

«Շիրակ» 1-4 «Միկա»

Գոլերը՝ 0-1՝ Ալեքս դա Սիլվա 16՛, 0-2՝ Նարեկ Բեգլարյան 35՛, 1-2՝ Անդրանիկ Բարիկյան 42՛, 1-3՝ Նարեկ Բեգլարյան 68՛, 1-4՝ Դոնգ Ֆանգժու 90՛

Թիմերի կազմերը եզրափակչում՝

«Շիրակ». 16. Իգոր Լոգվինով, 15. Կարեն Ալեքսանյան, 8. Տիգրան Դավթյան, 12. Անդրանիկ Բարիկյան, 21. Գևորգ Հովհաննիսյան, 6. Արմեն Տիգրանյան, 3. Արմեն Ղազարյան (22. Կարեն Խաչատրյան), 26. Արտակ Օսեյան (11. Հրաչյա Մնացականյան), 9. Մկրտիչ Նալբանդյան, 10. Դավիթ Հակոբյան, 19. Տիագո Լոպես (2. Հովհաննես Գրիգորյան):

Մարզիչ՝ Ֆելիքս Խոջոյան:

«Միկա». 1. Գևորգ Կասպարով, 18. Ալեքսանդր Թադևոսյան, 17. Աղվան Մկրտչյան, 13. Գևորգ Պողոսյան, 5. Հրայր Մկոյան, 3. Անդրանիկ Ոսկանյան (2. Արմեն Պետրոսյան), 10. Նարեկ Բեգլարյան, 20. Արամ Ոսկանյան (7. Կոնստանտին Մանդրիչենկո), 22. Ալեքս դա Սիլվա, 6. Պեդրո Լոպես (8. Անդրանիկ Շահգելդյան), 15. Էդնեյ Ֆերեյրա դե Օլիվեյրա:

Գլխավոր մարզիչ՝ Արմեն Շահգելդյան:

2011/12թթ. խաղարկություն

«Շիրակ» 1-0 «Իմպուլս»

Գոլը՝ Լամին Լի Յորո 38՛

Թիմերի կազմերը եզրափակչում՝

«Շիրակ». 22. Արթուր Հարությունյան, 2. Հովհաննես Գրիգորյան (6. Արմեն Տիգրանյան), 4. Դիդիե Բորիս Կադիո, 5. Լամին Լի Յորո, 8. Արմեն Տիգրանյան, 9. Ֆոֆանա Իսմայիլ Բեկո, 10. Արտյոմ Միքայելյան (7. Արարատ Հարությունյան), 12. Անդրանիկ Բարիկյան (18. Արա Մկրտչյան), 15. Կարեն Ալեքսանյան, 19. Կարեն Մուրադյան, 21. Գևորգ Հովհաննիսյան:

Գլխավոր մարզիչ՝ Վարդան Բիչախչյան:

«Իմպուլս». 1. Գոռ Էլյազյան, 5. Ջուլիանո Խիմենես, 6. Վաչիկ Եղիազարյան, 7. Արթուր Բարսեղյան (19. Սամվել Հակոբյան), 8. Կոնստանտին Մանդրիչենկո, 10. Նարեկ Դավթյան, 11. Ռումյան Հովսեփյան (4. Աղվան Հայրապետյան), 13. Իլիասու Ալհասան, 15. Էդուարդ Կակոսյան, 20. Ֆիլիպ Տիմով (18. Վահագն Այվազյան), 22. Նորայր Գյոզալյան:

Գլխավոր մարզիչ՝ Արմեն Գյուլբուդաղյանց:

2012/13թթ. խաղարկություն

«Փյունիկ» 1-0 «Շիրակ»

Գոլը՝ Տարոն Ոսկանյան 38՛

Թիմերի կազմերը եզրափակչում՝

«Փյունիկ». 12. Գոռ Մանուկյան, 5. Կամո Հովհաննիսյան, 10. Ղուկաս Պողոսյան, 11. Դավիթ Մանոյան, 15. Արթուր Յուսպաշյան, 17. Արտակ Եդիգարյան (2. Արման Հովհաննիսյան), 18. Գրիգոր Հովհաննիսյան (20. Նարեկ Ասլանյան), 19. Վասպուրակ Մինասյան (16. Դավիթ Մինասյան), 28. Աշոտ Սարդարյան, 33. Տարոն Ոսկանյան, 88. Վարդան Բակալյան:

Գլխավոր մարզիչ՝ Ռաֆայել Նազարյան:

«Շիրակ». 22. Արթուր Հարությունյան, 4. Դիդիե Բորիս Կադիո, 6. Արմեն Տիգրանյան (8. Տիգրան Դավթյան), 10. Դավիթ Հակոբյան (14. Ջորջ Օդհիամբո Օգուտու), 11. Լևոն Պաչաջյան, 12. Անդրանիկ Բարիկյան, 13. Սամուել Կյերե, 15. Կարեն Ալեքսանյան, 19. Կարեն Մուրադյան, 21. Գևորգ Հովհաննիսյան, 29. Դամե Դիոպ (5. Լամին Լի Յորո):

Գլխավոր մարզիչ՝ Վարդան Բիչախչյան:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:

1 2

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա