Logo

«Բարսելոնայի» սանը տեղափոխվում է «Սիթի»

Հեղինակ
Ալբերտ Շահինյան
22:01 / 25.06.2022ՍՊՈՐՏ
null

«Բրայթոնի» պաշտպան Մարկ Կուկուրելյան մոտ ժամանակներում պայմանագիր կկնքի «Մանչեսթեր Սիթիի» հետ՝ հայտնում է The Telegraph-ը:

23-ամյա խաղացողի տրանսֆերային իրավուքը գնելու համար «քաղաքաբնակները» կվճարեն 60 մլն եվրո: 

Իսպանացին «Բարսելոնայի» սան է և 2012-2017 թվականներին ելույթ է ունեցել կատալոնական ակումբի երիտասարդական թիմում: 

2021/22 մրցաշրջանում անգլիական ակումբի կազմում Կուկուրելյան մասնակցել է 38 հանդիպման, որոնցում խփել է 1 գոլ ու կատարել 2 ասիստ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա