Logo

«Կումայրին» արժանացել է ՈՒԵՖԱ-ի մրցանակին 

Հեղինակ
Հրայր Նազարյան
14:22 / 04.04.2022Հայկական ֆուտբոլ
Կումայր-2022

«Կումայրի» ֆուտբոլային ակումբն ՈՒԵՖԱ-ի գործադիր կոմիտեի ընտրության արդյունքներով արծաթե մրցանակի է արժանացել այդ կազմակերպության «Grassroots Awards 2021» մրցանակաբաշխության «Լավագույն սիրողական ակումբ» անվանակարգում՝ տեղեկացնում է ՀՖՖ պաշտոնական կայքը։

Նշվում է, որ ակումբը գործունեություն է ծավալում Շիրակի մարզի 20 համայնքներում՝ ֆուտբոլին առնչվելու հնարավորություն տալով փախստականների ընտանիքների, հաշմանդամություն ունեցող և մանկատների շուրջ 250 երեխաների։

«Կումայրին» ակտիվորեն համագործակցում է հանրակրթական դպրոցների հետ, կազմակերպում համատեղ ֆուտբոլային միջոցառումներ։

«UEFA Grassroots Awards» մրցանակաբաշխությունն անցկացվում է 2010 թվականից։ Այն միտված է խրախուսելու ներառական օրակարգ ունեցող սիրողական ակումբին, որը նպաստում է մասսայական ֆուտբոլի զարգացմանը։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա