Logo

Կունդե. «Նա ֆանտաստիկ հարձակվող է»

Հեղինակ
Վարդան Ղազարյան
00:15 / 14.04.2022ՍՊՈՐՏ
null

«Սևիլիայի» պաշտպան Ժյուլ Կունդեն խոսել է Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կարիմ Բենզեմայի մասին՝ բարձր գնահատելով իր հայրենակցի խաղային որակները:

«Կարիմի հետ հանդիպումը լավ մարտահրավեր է։ Նա ֆանտաստիկ հարձակվող է, որը հիանալի մրցաշրջան է անցկացնում։

Ինձ դուր է գալիս խաղալ լավագույն հարձակվողների դեմ, քանի որ հենց այդ ժամանակ ես տեսնում՝ ինչը քեզ չի հերիքում։ Ես որքան հնարավոր է լավ կպատրաստվեմ»,- Կունդեի խոսքն է հաղորդում Marca-ն։

«Սևիլիա» - «Ռեալ» հանդիպումը կկայանա ապրիլի 17-ին, սկիզբը՝ Երևանի ժամանակով 23։00-ին։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա