Logo

Ժյուլ Կունդեն ընտրել է իր նոր ակումբը

Հեղինակ
Ալբերտ Շահինյան
17:35 / 26.06.2022ՍՊՈՐՏ
null

«Սևիլիայի» պաշտպան Ժյուլ Կունդեն որոշել է տեղափոխվել «Բարսելոնա»՝ հաղորդում է RMC Sport-ը:

23-ամյա ֆուտբոլիստը պատրաստվում է մերժել եվրոպական մյուս ակումբներին, քանի որ հետաքրքրված է կատալոնական թիմի առաջարկով:

Նշվում է, որ «կապտանռնագույնների» և անդալուզյան ակումբի բանակցություններում դրական տեղաշարժ կա:

Կունդեի՝ «Սևիլիայի» հետ պայմանագիրն ուժի մեջ է մինչև 2024 թվականի հունիսի 30-ը: Transfermarkt-ը երիտասարդ ֆրանսիացու տրանսֆերային արժեքը գնահատում է 60 մլն եվրո:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա