Logo

Կվարացխելիայի և Օսիմհենի տրանսֆերային արժեքը կտրուկ աճել է

19:46 / 21.03.2023ՍՊՈՐՏ
null

Transfermarkt-ը թարմացրել է ֆուտբոլիստների տրանսֆերային արժեքները։

Իտալական Ա Սերիայի առաջատար «Նապոլիի» հարձակման գծում տպավորիչ ելույթներ ունեցող վրացի Խվիչա Կվարացխելիայի և նիգերիացի Վիկտոր Օսիմհենի տրանսֆերային արժեքն աճել է:

Վրաստանի հավաքականի եզրային հարձակվողի տրանսֆերային արժեքն աճել է 25 միլիոն եվրոյով և այժմ գնահատվում է 85 միլիոն եվրո: Նիգերիացի հարձակվող Օսիմհենի տրանսֆերային արժեքն ավելացել է 30 միլիոն եվրոյով և հասել 100 միլիոնի։

Աշխարհի ամենաթանկարժեք ֆուտբոլիստը շարունակում է մնալ Փարիզի ՊՍԺ-ի և Ֆրանսիայի հավաքականի 24-ամյա հարձակվող Կիլիան Մբապեն, որի տրանսֆերային արժեքը Transfermarkt-ը գնահատում է 180 միլիոն եվրո:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա