Logo

Կոենտրաու. «Ռոնալդուն կփակի շատերի բերանը»

18:26 / 24.11.2022ՍՊՈՐՏ
null

Պորտուգալիայի հավաքականի նախկին պաշտպան Ֆաբիու Կոենտրաուն վստահ է, որ «Ոսկե գնդակի» հնգակի դափնեկիր Կրիշտիանու Ռոնալդուն իրեն լավագույնս կդրսևորի Կատարում ընթացող ֆուտբոլի աշխարհի առաջնությունում:

«Շատ նախկին խաղացողներ վատ են արտահայտվել Կրիշտիանուի հասցեին, չնայած՝ նույնիսկ մոտ չեն եղել նրա նվաճումներին: Աշխարհի առաջնության ընթացքում Ռոնալդուն կփակի նրանց բերանը: Նա դեռ շատ բան կարող է տալ Պորտուգալիայի հավաքականին ու մրցաշարին: Լավ եմ ճանաչում նրան ու գիտեմ՝ ինչի է ընդունակ»,- պորտուգալացու խոսքը փոխանցում է Relevo-ն:

Հիշեցնենք, որ Ռոնալդուն ու Կոենտրաուն միասին ելույթ են ունեցել նաև Մադրիդի «Ռեալում»:

Պորտուգալիայի հավաքականը ԱԱ-2022-ում կմեկնարկի նոյեմբերի 24-ին Գանայի հավաքականի դեմ խաղով: Թիմերն ընդգրկված են H խմբում, որտեղ մրցակիցներն են նաև Ուրուգվայն ու Հարավային Կորեան:

Պորտուգալիա - Գանա հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 20:00-ին:
 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա