Logo

Կոկե. «Գրիզմանի համար շատ դժվար էր վերադառնալը»

20:03 / 11.03.2023ՍՊՈՐՏ
null

Մադրիդի «Աթլետիկոյի» իսպանացի կիսապաշտպան Կոկեն խոսել է թիմի ֆրանսիացի հարձակվող Անտուան Գրիզմանի՝ կատալոնական «Բարսելոնայից» մադրիդյան թիմի ճամբար վերադարձի մասին:

«Անտուանի համար շատ դժվար էր վերադառնալը: Նա շատ լավ բացատրել է ավելի վաղ: Նրա վերադարձը հեշտ չէր՝ հաշվի առնելով տեղի ունեցածը:

Երկրպագուները շատ էին սիրում նրան, բայց նա հեռացավ: Նա գիտեր, որ պետք է լռի ու աշխատի, որպեսզի վերադարձնի մարդկանց սերը:

Ես հավատում եմ, որ իր աշխատանքով, գործադրած ջանքերով ու զոհողությամբ նա կանի դա: Հուսով եմ, որ Գրիզմանը կպահպանի լավ մարզավիճակը: Կարծում եմ, որ նա թիմի լավագույն ֆուտբոլիստներից մեկն է և լավագույններից մեկը՝ աշխարհում»,- Կոկեի խոսքը մեջբերում է Mundo Deportivo-ն:

Ընթացիկ մրցաշրջանում Գրիզմանն «Աթլետիկոյի» կազմում մասնակցել է 34 խաղի, խփել 9 գոլ, կատարել 11 գոլային փոխանցում: Transfermarkt-ը 25 միլիոն եվրո է գնահատում նրա տրանսֆերային արժեքը:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա