Logo

Կոմանը վերցրել է «Բավարիայի» լեգենդար ֆուտբոլիստների համարը

Հեղինակ
Հայկ Հովհաննիսյան
00:00 / 23.07.2021ՍՊՈՐՏ
coman - Կոմանը վերցրել է «Բավարիայի» լեգենդար ֆուտբոլիստների համարը

«Բավարիայի եզրային հարձակվող Կինգսլի Կոմանը նոր մրցաշրջանից խաղալու է նոր համարի խաղաշապիկով:

Մյունխենյան ակումբի պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ ֆրանսիացին ընտրել է 11 համարը:

Այդ համարը գերմանական թիմում համարվում է լեգենդար, քանի որ նախկինում այն կրել են Կառլ-Հայնց Ռումենիգեն և Շտեֆան Էֆենբերգը:

Նախորդ մրցաշրջանում «Բավարիայի» 11 համարը պատկանում էր Դուգլաս Կոստային:

Կոմանը նախկինում ելույթ էր ունենում 29 համարի խաղաշապիկով:

Առանձնացող գրանդ ակումբ. 21-րդ դարում «Բավարիայի» լավագույն 10 տրանսֆերները

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա