Logo

Կոմանը վիրահատության է ենթարկվել

Հեղինակ
Գևորգ Մովսիսյան
00:00 / 17.09.2021ՍՊՈՐՏ
Կոմանը վիրահատության է ենթարկվել - Կոմանը վիրահատության է ենթարկվել

Ֆրանսիայի հավաքականի ու «Բավարիայի» ֆուտբոլիստ Կինգսլի Կոմանը սրտի հատվածում վիրահատական փոքրիկ միջամտություն է տարել՝ հաղորդում է մյունխենյան ակումբի մամուլի ծառայությունը:

Պատճառը սրտի աշխատանքի ռիթմի խանգարումն է:

«Կոմանը երեկ վիրահատվել է: Երբեմն նա դժվարությամբ էր շնչում: Երեքշաբթի նա կսկսի սրտի մարզումներ կատարել ու շարքից դուրս չի մնա երկար ժամանակով: Նա կբացակայի մեկուկես-երկու շաբաթ»,- ասել է «Բավարիայի» գլխավոր մարզիչ Յուլիան Նագելսմանը:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա