Logo

Կոմպանին վերջին անգամ տուգանայինի սահմաններից դուրս հարված էր կատարել 6 տարի առաջ

Հեղինակ
Արման Աբելյան
00:00 / 07.05.2019ՍՊՈՐՏ
vincent kompany manchester city - Կոմպանին վերջին անգամ տուգանայինի սահմաններից դուրս հարված էր կատարել 6 տարի առաջ
Խաղի մանրամասները

տուր

01 Հունվար 1970 - 19:22

-

-

Արդեն տեղեկացրել ենք, որ «Մանչեսթեր Սիթին» Պրեմիեր լիգայի 37-րդ տուրում սեփական հարկի տակ նվազագույն հաշվով հաղթել է «Լեսթերին»: Հաղթական գոլի հեղինակը Վենսան Կոմպանին է:

Ինչպես հաղորդում է Bleacher Report-ը, սա բելգիացի պաշտպանի՝ տուգանային հրապարակի սահմաններից դուրս կատարած առաջին հարվածն էր 2013 թվականից ի վեր: Կոմպանին Պրեմիեր լիգայի ընթացիկ առաջնությունում մասնակցել է 16 հանդիպման ու աչքի ընկել 1 գոլով:

Պեպ Գվարդիոլայի գլխավորած թիմը հերթական հաղթանակի շնորհիվ միավորների քանակը հասցրել է 95-ի ու միանձնյա գլխավորում է մրցաշարային աղյուսակը։ Հետապնդող «Լիվերպուլն» ունի 94 միավոր։ Առաջնության վերջին՝ 38-րդ տուրում «Մանչեսթեր Սիթին» հյուրընկալվելու է «Բրայթոնին», իսկ «Լիվերպուլը» սեփական հարկի տակ մրցելու է «Վուլվերհեմփթոնի» հետ։

«Չխփեեե՛ս…». Ինչ էր գոռում Ագուերոն Կոմպանիի կրակոցից առաջ (տեսանյութ)

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա