Logo

Կոնեն 2001թ․-ից ի վեր լավագույն արդյունքն ունի «Արարատում», ավելի քան 3 տարի է՝ «Շիրակը» չի հաղթում գավաթի մրցաշարում

Հեղինակ
Աշոտ Հայրապետյան
00:00 / 10.11.2020Հայկական ֆուտբոլ
124321356 3817564654943792 1923667282215915956 o - Կոնեն 2001թ․-ից ի վեր լավագույն արդյունքն ունի «Արարատում», ավելի քան 3 տարի է՝ «Շիրակը» չի հաղթում գավաթի մրցաշարում
Խաղի մանրամասները

տուր

01 Հունվար 1970 - 03:46

-

-

VBET Հայաստանի գավաթի հոբելյանական՝ 30-րդ խաղարկության 1/8 եզրափակչի պատասխան 3 հանդիպումներից հետո «Ալաշկերտը», «Արարատն» ու «Վանը» միացան քառորդ եզրափակչից պայքարի մեջ ներգրավվող «Արարատ-Արմենիային» և «Նոային», ինչպես նաև ավելի վաղ քառորդ եզրափակչի ուղեգիր նվաճած «Վեստ Արմենիային»: Մնացած երկու ուղեգրերի տերերը հայտնի կդառնան ավելի ուշ:

Հանդիպումների ամենաուշագրավ իրադարձությունները ներկայացնում ենք 10 փաստի տեսքով:

1․ VBET Հայաստանի գավաթի 1/8 եզրափակչի պատասխան 6 հանդիպումներից կայացան միայն 3-ը («Լոռի» ԲԿՄԱ, «Փյունիկ» «Ուրարտու» հանդիպումները հետաձգվել են, իսկ «Գանձասար-Կապան» «Վեստ Արմենիա» խաղը չի կայացել, քանի որ գանձասարցիները դադարեցրել են իրենց մասնակցությունը ՀՀ առաջնությանն ու գավաթի մրցաշարին):

124117463 1722959047882893 1225456298168546494 o 960x640 - Կոնեն 2001թ․-ից ի վեր լավագույն արդյունքն ունի «Արարատում», ավելի քան 3 տարի է՝ «Շիրակը» չի հաղթում գավաթի մրցաշարում

Գավաթի 1/8 եզրափակչի պատասխան հանդիպումներն անցան հյուրերի առավելությամբ, որոնք հաղթեցին 2 խաղում, կրեցին 1 պարտություն: Գավաթի ընթացիկ խաղարկությունում կայացած 9 հանդիպումներից 4-ում հաղթել են դաշտի տերերը, 3-ում հաջողությունն ուղեկցել է հյուրերին, 2 խաղում էլ գրանցվել է ոչ-ոքի:

3 խաղում խփվեց 7 գոլ: Անցկացված 9 հանդիպումներում գրանցվել է 21 գոլ (միջինը մեկ խաղում՝ 2,3 գոլ):

2․ «Արարատը» 2009թ. սկսած գավաթի վերջին 12 խաղարկություններում ընդամենը 2-րդ անգամ հաջողությամբ հաղթահարեց առաջին փուլի արգելքը՝ երկու հանդիպումներում էլ հաղթելով «Սևանին»: Առաջին անգամ դա արարատցիներին հաջողվել էր 2018/19թթ. մրցաշարում՝ առավելության հասնելով Առաջին խմբի ներկայացուցիչ «Լոկոմոտիվի» նկատմամբ (1-1, 3-1):

124271115 3817172728316318 3623626794147177544 n 1 - Կոնեն 2001թ․-ից ի վեր լավագույն արդյունքն ունի «Արարատում», ավելի քան 3 տարի է՝ «Շիրակը» չի հաղթում գավաթի մրցաշարում

3․ «Ալաշկերտը» 4-րդ տարին անընդմեջ հաջողությամբ հաղթահարեց գավաթի խաղարկության առաջին փուլի արգելքը՝ երկու անգամ հաղթելով «Շիրակին»: 9 անգամ մասնակցելով պատվավոր մրցանակի խաղարկություններին, «Ալաշկերտին» ընդամենը 2 անգամ՝ 2013/14 («Միկա»՝ 1-0, 0-3) և 2016/17թթ. («Փյունիկ»՝ 1-2, 0-1) մրցաշարերում չի հաջողվել հաղթահարել առաջին փուլի արգելքը:

4․ «Շիրակը» գավաթի մրցաշարերում 4-րդ անընդմեջ պարտությունը կրեց: Գավաթի մրցաշարերում անցկացրած վերջին 7 խաղերում «Շիրակը» չի հաղթել՝ կրելով 5 պարտություն, 2 խաղ ավարտելով ոչ-ոքի: Վերջին անգամ գյումրեցիները հաղթանակի բերկրանքը վայելել են ավելի քան 3 տարի առաջ՝ 2017թ. հոկտեմբերի 25-ին հյուրընկալվելիս 2 անպատասխան գնդակ խփելով «Արարատի» դարպասը:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:

1 2

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա