Logo

Կոնֆերենցիաների լիգա. «Սլովան» - «Բազել». Մեկնարկային կազմեր

21:02 / 16.03.2023ՍՊՈՐՏ
null

Կոնֆերենցիաների լիգայի 1/8 եզրափակիչի պատասխան խաղում Բրատիսլավայի «Սլովանը», որի կազմում ելույթ է ունենում Հայաստանի ազգային հավաքականի վինգեր Տիգրան Բարսեղյանը, կհյուրընկալի շվեյցարական «Բազելին»: Հայտնի են թիմերի մեկնարկային կազմերը:

«Սլովան». Հովան, Յուրի Մեդվեդև, Կաշիյա, Լովատ, Դե Մարկո, Կանկավա, Կուցկա, Վայս, Չակվետաձե, Չավրիչ, Աբուբակարի:

«Բազել». Հից, Լանգ, Պելմար, Կալաֆյորի, Կադե, Նդոյ, Տաուլանտ Ջակա, Դիուֆ, Ամդունի, Զեկիրի, Օգաստեն:

Տիգրան Բարսեղյանը հյուրերի պահեստայինների թվում է:

Առաջին խաղն ավարտվել է 2-2 հաշվով:

Հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 21:45-ին ու կցուցադրվի «Վիվառո Արենա»-ի ուղիղ եթերում:

Հիշեցնենք, որ այս թիմերը Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլում Fastex Հայաստանի Պրեմիեր լիգայի չեմպիոն «Փյունիկի» հետ ընդգրկված էին H խմբում, որտեղ երևանյան ակումբը 6 միավորով զբաղեցրել էր երրորդ տեղը և դուրս մնացել պայքարից։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա