
«Матч ТВ»-ի մեկնաբան Կոնստանտին Գենիչը հայտնել է, որ շուտով ԵՎՐՈ 2020-ում աշխատելու հավատարմագրում կստանա:
Հիշեցնենք, որ ՈՒԵՖԱ-ն ԵՎՐՈ 2020-ն ընդունող երկրներից Ադրբեջանի նախաձեռնությամբ մերժել էր ռուս մեկնաբանի հավատարմագրումը մրցաշարին՝ պայմանավորված նրանով, որ Գենիչը 2009 թվականին եղել է Արցախում ու մասնակցել ֆուտբոլային մրցաշարի:
Նույն պատճառով հավատարմագրում չէին ստացել նաև Նոբել Առուստամյանն ու Միխայիլ Մոսակովսկին, սակայն Ռուսաստանի արտգործնախարարության միջամտությունից հետո նրանց հնարավորություն է տրվել աշխատել Եվրոպայի առաջնությունում:
«Իմ առաջին խաղը հունիսի 18-ին է: Մինչև խաղը ես կլուծեմ հավատարմագրման բոլոր հարցերը: Ես դա կանեմ օրինական ճանապարհով, ոչ թե ադրբեջանցիների առաջարկած տարբերակներով»,- РБК-ը մեջբերում է Գենիչի խոսքը: