«Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն խոսել է լոնդոնյան ակումբում աշխատանքի մասին։
«Ես երբեք չեմ վախեցել մարտահրավերներից։ Բավարար է անգամ, երբ հաղթանակի հավանականությունը 1% է։ Ես երբեք չեմ մարզել այնպիսի թիմեր, որոնք նախորդ մրցաշրջանում տիտղոս են նվաճել։ Ես ամբողջ կարիերայիս ընթացքում բարեփոխումներ եմ նախաձեռնել։
«Յուվենտուսը» 7-րդ հորիզոնականում էր, «Չելսին»՝ 10-րդ, «Ինտերը»՝ 4-րդ։ Գիտեմ, որ այս անգամ համբերություն կպահանջվի։ Ես աշխատանքս լավ կատարել եմ Միլանում։ Հեշտ չէ մրցաշրջանի կեսերից թիմ գլխավորելը»,- ասել է Կոնտեն։
Կատարե՛ք խաղադրույք Պրեմիեր Լիգայի հանդիպումների վրաԸնթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո