Logo

Կորոնաքաոսը Բրազիլիայում. Ինչ հետևանքներ կարող է ունենալ սկանդալային խաղը

Հեղինակ
Իշխան Մելքոնյան
00:00 / 06.09.2021ՍՊՈՐՏ
Բացառիկ
3213966 65834588 2560 1440 - Կորոնաքաոսը Բրազիլիայում. Ինչ հետևանքներ կարող է ունենալ սկանդալային խաղը

ԱԱ 2022-ի ընտրական փուլում Բրազիլիա – Արգենտինա խաղը դադարեցվեց: Խաղի մեկնարկից 4 րոպե անց մարզադաշտ են ներխուժել Բրազիլիայի առողջապահության ներկայացուցչներն (Anvisa) ու ոստիկանությունը։ Anvisa-ի աշխատակիցները կասկածել են, որ արգենտինացի ֆուտբոլիստներ Էմիլիանո Մարտինեսը, Էմիլիանո Բուենդիան (երկուսն էլ «Ասթոն Վիլա»), Ջովանի Լո Չելսոն ու Քրիստան Ռոմերոն (երկուսն էլ «Տոտենհեմ») սահմանը խախտումով են հատել։ Մեծ Բրիտանիայից Բրազիլիա ժամանած բոլոր անձինք պետք է 14-օրյա կարանտին անցնեն։ Anvisa-ն հավաստիացնում է, որ Արգենտինայի հավաքականի 4 ֆուտբոլիստ էմիգրացիոն ծառայության աշխատակիցներին կեղծ տվյալներ են ներկայացնել՝ հայտարարելով, որ վերջին ժամանակներս Մեծ Բրիտանիայում չեն եղել։

Brazil-Argentina Qualifier Suspended in Coronavirus Dispute - Bloomberg

Այժմ Բրազիլիա – Արգենտինա խաղի ճակատագիրը կախված է օդում: Եզրափակիչ որոշումը ՖԻՖԱ-ն կկայացնի. մրցաշարն անցկացվում է ՖԻՖԱ-ի հովանու ներքո և խնդրի լուծման պատասխանատվությունը ՖԻՖԱ-ի ուսերին է: ԿՈՆՄԵԲՈԼ-ը՝ հարավամերիկյան ֆուտբոլի ֆեդերացիան ձայնի որևէ իրավունք չունի՝ բացի իրադարձությունների մասին ճշգրիտ փաստեր հաղորդելուց. «Մրցավարն ու հանդիպման տեսուչը տեղեկություն կտրամադրեն ՖԻՖԱ-ի կարգապահական կոմիտեին, ինչից հետո կորոշվեն հետագա քայլերն ու կմեկնարկի գործընթացը», – ասված է ԿՈՆՄԵԲՈԼ-ի հայտարարությունում:

ՖԻՖԱ-ի դիրքորոշումը

Ամենայն հավանականությամբ, խաղի ելքը կվճռվի ինչ-որ գրասենյակում, ոչ թե խաղադաշտում: Գրեթե բացառված է, որ խաղը կվերսկսի. նման իրավիճակներում ՖԻՖԱ-ի օրենքն ասում է հետևյալը. «Եթե հանդիպումն ընդհատվում է ու կարճ ժամանակ անց չի վերսկսում, ուրեմն կա կարևոր պատճառ և օրենքի խախտում: Գլխավոր պատասխանատուն տվյալ թիմի ֆեդերացիան է կամ ակումբի ղեկավարությունը, որը կտուգանվի նվազագույնը 10 հազար եվրոյով»:

Հիմնական հարցն այն է, թե ինչպես կորակի ՖԻՖԱ-ն այս խնդիրը: ՖԻՖԱ-ն ու ԿՈՆՄԵԲՈԼ-ն ամեն ինչ արել են, որ Արգենտինայի օրինախախտ 4 ֆուտբոլիստը չարտաքսվեն, բայց մեծ է հավանականությունը, որ ՖԻՖԱ-ի վերջնական որոշումը կլինի Արգենիտնայի դեմ, այսինքն՝ Բրազիլիայի օգտին կգրանցվի տեխնիկական հաղթանակ: Կարող է պատժվել նաև Բրազիլիայի հավաքականը: Ի վերջո՝ հանդիպումն անցկացվելու էր այնտեղ, և բրազիլացիները նույնպես պատասխանատու են կատարվածի համար: Դատելով ՖԻՖԱ-ի տարածած հայտարարությունից՝ պարզ է դառնում, որ հավաքականներից մեկը կպատժվի:

«ՖԻՖԱ-ն ցավում է, որ երկու հզոր հավաքականների՝ Բրազիլիայի ու Արգենտինայի հավաքականների միջև ԱԱ 2022-ի ընտրական փուլի հանդիպումը չեղարկվեց՝ հիասթափեցնելով միլիոնավոր երկրպագուների:

ՖԻՖԱ-ն արդեն ուղարկվել են համապատասխան փաստաթղթերն ու տեղեկությունները: Մեր կարգապահական մարմինն արդեն ուսումնասիրում է տրամադրված տեղեկությունը՝ համապատասխան որոշում կայացնելու համար», – ասված է հայտարարությունում, որտեղ, սակայն, որևէ ժամկետների մասին նշված չէ:

Արգենտինայի դիրքորոշումը

Արգենտինայի ֆուտբոլի ֆեդերացիան (AFA) համոզված է, որ ՖԻՖԱ-ն իրենց կտա 3 միավորը, եթե հանդիպումը չվերախաղարկվի: Թիմը հեռացավ խաղադաշտից, երբ մրցավարը դադարեցրեց հանդիպումը: Արգենտինացիների համար խաղի դադարեցման և ինչ-որ օրենք խախտելու մասին մեղադրանքները տարօրինակ են ու անընդունելի: Արգենտինայում կարծում են, որ որոշումը ոչ ֆուտբոլային է և հավաքականը չպետք է «վճարի» դրա համար: Բուենոս Այրեսում համոզված են, որ Բրազիլիայի հավաքականը, մարզչական շտաբն ու ֆուտբոլիստները նույնպես ցանկանում են վերախաղարկել հանդիպումը:

Բրազիլիայի հավաքականի դիրքորոշումը

Բրազիլիայի ֆուտբոլի ֆեդերացիան (CBF) պաշտոնական հայտարարությամբ է հանդես եկել, որում նշել է, որ իրենք անհամբերությամբ սպասում են խնդրի հանգուցալուծմանը, և ո՛չ Բրազիլիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնակատար Էդնալդո Ռոդրիգեսը, ո՛չ էլ հավաքականի մարզչական շտաբի անդամները չեն ցանկացել, որ խաղը դադարեցվի կամ չեղարկվի: «CBF-ն ցանկանում է շեշտել, որ սա ոչ թե մարզական, այլ կառավարական որոշում է, և պահանջում է, որ ո՛չ Բրազիլիայի, ո՛չ էլ Արգենտինայի հավաքականը որևէ պատիժ կամ տուգանք չկրի»:

Միջազգային մամուլի արձագանքը

Բրազիլիա – Արգենտինա հանդիպման ընթացքում տեղի ունեցածն ինչ-որ չափով աննախադեպ էր ֆուտբոլի պատմության մեջ: Այո՛, շատ են եղել դեպքեր, որ խաղեր ընդհատվեն, բայց իրավիճակներն այլ են եղել:

«Ներկայացումը» անտարբեր չի թողել միջազգային մամուլին ու Եվրոպայի ամենահեղինակավոր պարբերականներն անդրադարձել են «Սան Պաուլո» մարզադաշտում տեղի ունեցածին:

Ֆրանսիական L’Equipe-ի առաջին համարում հետևյալ վերնագիրն է՝ «Մեծ դիմակահանդեսը» (La Grande mascarade). «Մի քանի րոպե պահանջվեց՝ հասկանալու համար, թե ինչ կատարվում: Կոստյումով ու փողկապով 5 աշխատակցին տեսնելուց հետո արդեն պարզ էր ամեն ինչ»:

Precarga foto ampliada

Իտալական La Gazzetta dello Sport-ն էլ, իր հերթին, գրում է. «Բրազիլական քաոսն ու «Սան Պաուլոյի» ներկայացումը: Արգենտինան հրաժարվեց խաղադաշտ վերադառնալ առանց Ռոմերոյի, Լո Չելսոյի ու Մարտինեսի»:

Precarga foto ampliada

The Guardian-ի արձագանքը շատ ավելի կոպիտ է. «Սա համաշխարհային նվաստացում է, որից տուժում ենք բոլորս: Այն, ինչ տեղի է ունենում, սարսափելի ցավոտ է»:

Bild-ը ևս իր խոսքն է ասել. «Կորոնաքաոս: Հարավամերիկայի մեծագույն դիմակայությունն այս կերպով դադարեցնելը սկանդալ է: Խաղադաշտ է մտնում մի մարդ՝ նոթատետրը ձեռքին ու չեղարկում խաղը»:

Բրազիլիա – Արգենտինա չկայացած խաղի պատճառները, հայտարարություններ ու մեկնաբանություններ

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա