Logo

«Կորոնատարվա ամփոփում». Համաշխարհային սպորտի եղած/չեղածը 2020 թվականին

Հեղինակ
Ռոբերտ Գասպարյան
00:00 / 31.12.2020ՍՊՈՐՏ
Բացառիկ
https   cdn.cnn .com cnnnext dam assets 201116083317 lewis hamilton turkey - «Կորոնատարվա ամփոփում». Համաշխարհային սպորտի եղած/չեղածը 2020 թվականին
Խաղի մանրամասները

տուր

01 Հունվար 1970 - 03:10

-

-

Ավարտվող 2020 թվականը բոլոր առումներով էր բացառիկ: Կորոնավիրուսի պատճառով համաշխարհային սպորտում տեղի ունեցած որոշ վերադասավորումներ մեղմ ասած սկանդալային և/կամ անակնկալ ստացվեցին: Ոչ ֆուտբոլային աշխարհի գլխագրերում հայտնվեցին մարդիկ ու թիմեր, որոնց մասին վաղուց չէր խոսվում: Սպասելի դեպքեր, դեմքեր ու իրադարձություններ ևս գրանցվեցին: Ոչ ոք, օրինակ չէր կասկածում, որ Ֆորմուլա 1-ի չեմպիոնական տիտղոսը կպահպանի Լյուիս Հեմիլթոնը: Նրանից էլ կսկսենք:

Ֆորմուլա 1. Ֆետելը վերջին մրցաշրջանը «Ֆեռարիում», Հեմիլթոնի ամենանշանակալի ռեկորդը

EkDnw7mXkAEyzif 960x639 - «Կորոնատարվա ամփոփում». Համաշխարհային սպորտի եղած/չեղածը 2020 թվականին

Բրիտանացի արշավորդի հաղթանակն աշխարհի հերթական առաջնությունում այդքան էլ հետաքրքիր չստացվեց: Նրա բոլոր մրցակիցները հիմնականում երկրորդ էշելոնի էին նման: Ինչպես և ամեն տարի, բոլորը սպասում էին, որ «Ֆեռարին» կպատրաստի այպիսի մեքենա, որը կկարողանա մրցունակ լինել Հեմիլթոնին: Սակայն 2020-ի բոլիդը ոչ միայն մրցունակ չէր, այլև, երևի, վատագույնն էր թիմի վերջին 20 ընթացքում: Այս տարի Ֆետելին միայն մեկ անգամ հաջողվեց կանգնել պատվո հարթակին, այն էլ լրիվ պատահականորեն: Վստակած 33 միավորով գերմանացին գրավեց միայն 13-րդ տեղը՝ 1 միավորով գերազանցելով Դանիել Կվյատին: Այսքանով Ֆետելի ու «Ֆեռարիի» համագործակցությունն ավարտվում է. 2021-ին նա հանդես կգա «Ռեյսինգ Փոյինթ» թիմում, որը հաջորդ տարվանից կանվանափոխվի և կկոչվի «Աստոն Մարտին»:

2817670 58118428 2560 1440 960x540 - «Կորոնատարվա ամփոփում». Համաշխարհային սպորտի եղած/չեղածը 2020 թվականին

Հիմա չեմպիոնի մասին: 17 Գրան պրիից միայն 2-ում է Հեմիլթոնը դուրս մնացել լավագույն եռյակից, իսկ հաղթել է 11-ում, որոնցից 5-ում՝ անընդմեջ: Հեմիլթոնի համար հույժ կարևոր ու պատմական դարձավ Պորտուգալիայի Գրան պրին, որը ոչ միայն ավարտվեց նրա հաղթանակով, այլև գրանցվեց պատմական ռեկորդ: Հաղթելով կարիերայում 92-րդ անգամ՝ Հեմիլթոնը  գերազանցեց լեգենդար Միխայել շումախերի հավերժ թվացող ռեկորդը: Ի նշան այդ պատմական հաղթանակի, Հեմիլթոնը, բացի հաղթական գավաթից, Շումախերի որդուց, Միկ Շումախերից (որը հաջորդ տարի նորամուտն է նշելու Ֆորմուլա 1-ում) ստացավ իր հոր լեգենդար կարմիր սաղավարտը: Հեմիլթոնը նվաճեց նաև չեմպիոնական 7-րդ տիտղոսը, որով հավասարվեց լեգենդար «Կարմիր Բարոնին»: 2021-ին հաղթելու դեպքում Շումախերի գլխավոր ռեկորդը կմնա անցյալում:

NBA. «Լեյքերսի» վերադարձը մեծ բեմ հանուն Կոբիի, Ջեյմսի 4-րդ չեմպիոնությունն ու «խառը փլեյ-օֆֆը»

jerseys 960x540 - «Կորոնատարվա ամփոփում». Համաշխարհային սպորտի եղած/չեղածը 2020 թվականին

Բասկետբոլի Ազգային Ասոցիացիայի 19/20 մրցաշրջանը ևս կարելի է համարել արտառոց: Մինչև փլեյ-օֆֆի սկիզբ հայտնի էր արդեն, որ այնտեղ չեն լինելու ավանդապես ուժեղ թիմերը, օրինակ «Գոլդեն Սթեյթը», «Սան Անտոնիոն» կամ «Կլիվլենդը»: Փոխարենը զարմացրին Լոս Անջելեսի թիմերը:«Լեյքերսը» Արևմտյան կոնֆերենցիայում տարավ 52 հաղթանակ ու գրավեց առաջին տեղը՝ գերազանցելով «Կլիպերսի» իրենց համաքաղաքացիներին: Արևելյան կոնֆերենցիայում բոմբում էին «Միլուոկի Բագսն» ու «Տոռոնտո Ռեպտոսը»: Կոնֆերենցիայում հաղթեցին «միջատները»:

2020 10 12T031510Z 120330556 NOCID RTRMADP 3 NBA FINALS LOS ANGELES LAKERS AT MIAMI HEAT 960x640 - «Կորոնատարվա ամփոփում». Համաշխարհային սպորտի եղած/չեղածը 2020 թվականին

Փլեյ-օֆֆում, սակայն, Լեյքերսը չհանդիպեց ո՛չ «Կլիպերսին», ո՛չ էլ «Բագսին»: «Միջատները» պարտվեցին «Մայամիին», որը հասավ մինչև եզրափակիչ, «Կլիպերսն» էլ 7 խաղանոց թրիլլերում զիջեց «Դենվեր Նագեթսին»: Սակայն այս բոլոր թիմերը ոչ մի շանս չունեին ու չէին էլ ունենա Ջեյմսի ու ընկերների դեմ: Բոլոր խաղերում դեղինները խաղում էի խիստ ոգևորված, ներշնչանքով՝ ամեն խաղից հետո հաղթանակը նվիրելով տարվա սկզբում կյանքից հեռացած լեգենդար Կոբի Բրայանտին: Գերեզրափակիչում էլ «Լեյքերսը» վստահ՝ 4-2 հաշվով հաղթեց «Մայամիին»: Ջեյմսը 4-րդ անգամ դարձավ փլեյ-օֆֆի ամենաարժեքավոր խաղացող (MVP): Ի դեպ, Ջեյմսը նաև շրջանցեց Կոբի Բրայանտին ու դարձավ NBA պատմության 3-րդ լավագույն դիպուկահարը: Դա տեղի ունեցավ հունվարի 25-ին՝ Բրայանտի մահից 1 օր առաջ:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:

1 2

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա