Logo

Կուման․ «Իրատես եմ, դժվար կլինի չեմպիոն դառնալ»

Հեղինակ
Լիանա Մկրտչյան
00:00 / 30.12.2020ՍՊՈՐՏ
ronald koeman 2 - Կուման․ «Իրատես եմ, դժվար կլինի չեմպիոն դառնալ»
Խաղի մանրամասները

տուր

01 Հունվար 1970 - 19:50

-

-

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանն ամփոփել է «Էյբարի» դեմ Լա Լիգայի 16-րդ տուրի հանդիպումը (1:1):

«Մենք արժանի էինք հաղթանակի, ամեն ինչ արեցինք դրա համար։ Մրցակիցն ընդամենը մեկ անգամ հարվածեց դարպասին և գոլ խփեց։ Մենք գոլային պահեր էինք ստեղծում, բայց չիրացրեցինք 11-մետրանոցը, իսկ հետո սխալվեցինք պաշտպանությունում։ Հաղթանակի համար անհրաժեշտ ամեն ինչ արեցինք, բայց չհաղթեցինք։ Դա արդեն շատ անգամ է կրկնվում։

Զգացվեց Մեսիի բացակայությունը, ով գոլեր է խփում և տարբերություն ստեղծում խաղերում։

Ես իրատես եմ․ չեմպիոն դառնալը շատ դժվար կլինի։ Իհարկե, անհրանրին ոչինչ չկա, բայց պետք է ընդունել, որ «Ատլետիկոն» շատ առաջ է պոկվել։ Նրանք լավ տեսք ունեն և քիչ գոլեր են բաց թողնում»,- մարզչի խոսքերն է մեջբերում Marca-ն։

«Բլուգրանան» Պրիմերայի առաջատարներ՝ «Ատլետիկոյին» ու «Ռեալ Մադրիդին» զիջում է 7 միավորով, սակայն Դիեգո Սիմեոնեի գլխավորած թիմից 2 խաղ շատ է անցկացրել։

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա