Logo

Կուման․ «Պետք է ավելի լավ խաղանք թե՛ հարձակվելիս, թե՛ պաշտպանվելիս»

Հեղինակ
Արման Աբելյան
00:00 / 22.11.2020ՍՊՈՐՏ
1604233010 116759 noticia normal - Կուման․ «Պետք է ավելի լավ խաղանք թե՛ հարձակվելիս, թե՛ պաշտպանվելիս»
Խաղի մանրամասները

տուր

01 Հունվար 1970 - 19:51

-

-

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանն անդրադարձել է Լա Լիգայի 10-րդ տուրում Մադրիդի «Ատլետիկոյից» կրած պարտությանը (0-1):

«Խաղացողները լավ աշխատանք են կատարում, սակայն արդյունքները պետք է բարելավենք: Մենք ներդրեցինք ամբողջ ուժերը և ունեինք 2 իրական գոլային պահ, որպեսզի հավասարեցնեինք հաշիվը: Գիտեինք, որ «Ատլետիկոն» շատ գրագետ է պաշտպանվում, նրանց հետ մրցակցելը միշտ դժվար է: Հենց մենք ենք մեղավոր, որ գոլ բաց թողեցինք:

Գիտենք, որ մեզ հարկավոր է ավելի լավ հանդես գալ և հավատալ սեփական ֆուտբոլիստներին: Պետք է բարելավենք մեր խաղը թե՛ հարձակվելիս, թե՛ պաշտպանվելիս ու հաղթենք յուրաքանչյուր մրցավեճում»,- Կումանի խոսքերը մեջբերում է Marca-ն:

Կատալոնական թիմը Լա Լիգայի ընթացիկ առաջնությունում անցկացրած 8 խաղից հետո վաստակել է 11 միավոր և 10-13-րդ հորիզոնականներն է բաժանում նույնքան միավոր ունեցող «Վալենսիայի» (9 հանդիպում), «Խետաֆեի» (8) ու «Օսասունայի» (9) հետ:

Սիմեոնեն Լա Լիգայի շրջանակում առաջին անգամ է հաղթել «Բարսելոնային»

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա