Logo

Կուման․ «Սուարեսը կարող էր մնալ և ապացուցել, որ ես սխալ էի, բայց որոշեց հեռանալ»

Հեղինակ
Արման Աբելյան
00:00 / 12.10.2020ՍՊՈՐՏ
08721283 - Կուման․ «Սուարեսը կարող էր մնալ և ապացուցել, որ ես սխալ էի, բայց որոշեց հեռանալ»
Խաղի մանրամասները

տուր

01 Հունվար 1970 - 19:51

-

-

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանը կարծիք է հայտնել ակումբի հարձակվող Լուիս Սուարեսի՝ Մադրիդի «Ատլետիկո» տեղափոխության մասին:

«Սուարեսին արդեն անհամեմատ դժվար էր լինելու առաջին րոպեից խաղադաշտ դուրս գալը, և ես նրան հայտնեցի այդ մասին: Լուիսի համար դժվար էր, բայց ես նրա հետ երբեք որևէ խնդիր չեմ ունեցել:

Նա լավ էր մարզվում: Լուիսն արդյունքում հեռանալու որոշում կայացրեց, և ես ասացի․ «Եթե դու այս կամ այն պատճառով ի վերջո չհեռանաս, ապա կլինես այս թիմի մի մասնիկն ու հնարավորություն կունենաս ապացուցել, որ ես սխալ էի»: Այո, նա կարող էր մնալ:

Ես լավ եմ վերաբերվում Լուիսին, սակայն ակումբը զգաց, որ մեզ սերնդափոխություն է պետք: Դա հիմա, իսկապես, նկատելի է: Խաղում է Անսու Ֆատին, նա 17 տարեկան է: Մեր թիմում է 17-ամյա Պեդրին, որը կայանալու լավ շանսեր ունի: Ռոնալդ Արաուխոն 21 տարեկան է, Տրինկաուն՝ 20: Մենք պայմանագիր ենք ստորագրել Սերժինյո Դեստի հետ, որը 19 տարեկան է: Նրանք բոլորն ապագայի խաղացողներ են»,- Կումանի խոսքերը մեջբերում է NOS-ը:

Սուարեսը կրկին «խայթում» է «Բարսելոնային». «Ակումբին դուր չէր գալիս, որ Մեսին իմ ընկերն էր»

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա