Logo

Կումանն արձագանքել է «Բարսելոնայի»՝ Գարսիայի տրանսֆերը հունվարին չգնելու որոշմանը

Հեղինակ
Արման Աբելյան
00:00 / 17.01.2021ՍՊՈՐՏ
20210112 637460754033495511 20210112191510 kHOE U49160225816539H 980x554@MundoDeportivo Web 980x509 1 - Կումանն արձագանքել է «Բարսելոնայի»՝ Գարսիայի տրանսֆերը հունվարին չգնելու որոշմանը
Խաղի մանրամասները

տուր

01 Հունվար 1970 - 13:09

-

-

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանը մեկնաբանել է ակումբի՝ «Մանչեսթեր Սիթիի» պաշտպան Էրիկ Գարսիայի տրանսֆերը հունվարյան տրանսֆերային պատուհանի ժամանակ ձեռք չբերելու որոշումը:

Հիշեցնենք՝ կատալոնական ակումբի նախագահի թեկնածուները որոշել էին սպասել մինչև հունիս, երբ կավարտվի ֆուտբոլիստի՝ «քաղաքաբնակների» հետ պայմանագրի ժամկետը:

«Ինչ-որ տեղ կարդացի, թե դժգոհ եմ այդ որոշումից: Ես լավ եմ, ամեն ինչ կարգին է, քաջատեղյակ եմ ակումբի ներկայիս սահմանափակումներից: Եթե դա հնարավոր չէ, ապա հնարավոր չէ: Կշարունակենք աշխատել նրանց հետ, ովքեր մեր տրամադրության տակ են»,- Կումանի խոսքերը մեջբերում է Goal․com-ը։

20-ամյա ֆուտբոլիստն այս շաբաթ հանդիպել էր «Բարսելոնայի» ներկայացուցիչների հետ ու վերջնականապես համաձայնեցրել ապագա պայմանագրի պայմանները: Հաղորդվում էր, որ նա մտադրվել է որքան հնարավոր է շուտ վերադառնալ Իսպանիա:

Գարսիան «Բարսելոնայի» մանկապատանեկան դպրոցի սան է: 2017 թվականի հուլիսին 1,7 մլն եվրոյի դիմաց տեղափոխվել է «Մանչեսթեր Սիթի»: Transfermarkt պորտալն Իսպանիայի հավաքականի ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատում է 20 մլն եվրո:

Կենտրոնական պաշտպանը 2019 թվականին Երևանում մասնակցել է Մ19 Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլին՝ իսպանացիների կազմում հռչակվելով աշխարհամասի չեմպիոն:

Ռոնալդ Կումանը մեկնաբանել է «Ռեալի» պարտությունն Իսպանիայի Սուպերգավաթում

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա