Logo

Կումանը՝ Պյանիչի մասին. «Նա պարտվեց մրցակցությունը. մենք ավելի ուժեղ խաղացողներ ունենք»

Հեղինակ
Գևորգ Մովսիսյան
00:00 / 09.09.2021ՍՊՈՐՏ
Պյանիչի մասին. Նա պարտվեց մրցակցությունը. մենք ավելի ուժեղ խաղացողներ ունենք - Կումանը՝ Պյանիչի մասին. «Նա պարտվեց մրցակցությունը. մենք ավելի ուժեղ խաղացողներ ունենք»

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանը մեկնաբանել է Միրալեմ Պյանիչի հեռանալը:

«Կարծում եմ՝ մի փոքր հիասթափություն կա նրա մոտ: Այդուհանդերձ, Պյանիչը խաղային տարբեր օղակներում ու իրավիճակներում զիջեց թիմի մյուս խաղացողներին: Նրան ամենայն բարիք եմ մաղթում, սակայն իրավիճակը ծանր էր:

Մենք փորձեցինք նրան ընդգրկել հայտացուցակում, սակայն հասկացանք, որ նրանից ավելի լավ խաղացողներ ունենք»,- Mundo Deportivo-ն մեջբերում է Կումանի խոսքը:

Միրալեմ Պյանիչն ամառային տրանսֆերային պատուհանին վարձակալությամբ տեղափոխվել է «Բեշիքտաշ»:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա