Logo

Կունդեն համաձայնության հասավ անգլիական գրանդի հետ

Հեղինակ
Հայկ Հովհաննիսյան
00:00 / 28.07.2021ՍՊՈՐՏ
kounde - Կունդեն համաձայնության հասավ անգլիական գրանդի հետ

«Սևիլիայի» կենտրոնական պաշտպան Ժյուլ Կունդեն շատ մոտ է Անգլիա տեղափոխվելուն: Ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն տեղեկացնում է, որ ֆրանսիացին 5 տարվա պայմանագիր է համաձայնեցրել «Չելսիի» հետ:

Լոնդոնցիներն ու անդալուզցիները բանակցում են տրանսֆերի շուրջ և շատ մոտ են վերջնական համաձայնությանը: Կողմերն արդեն քննարկում են գումարը վճարելու եղանակները:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ 22-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի դիմաց «Սևիլյան» ցանկանում է ստանալ 70-75 մլն եվրո:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա