Logo

Կուրտուա. «Հուսով եմ՝ Ազարը կվճռի Պորտուգալիայի դեմ խաղի ելքը»

Հեղինակ
Գևորգ Մովսիսյան
00:00 / 27.06.2021ՍՊՈՐՏ
Կուրտուա. Հուսով եմ՝ Ազարը կվճռի Պորտուգալիայի դեմ խաղի ելքը - Կուրտուա. «Հուսով եմ՝ Ազարը կվճռի Պորտուգալիայի դեմ խաղի ելքը»
Խաղի մանրամասները

Եվրոպա, ՈւԵՖԱ Եվրոպայի առաջնություն, Եզրափակիչ Փուլ

27 Հունիս 2021 - 23:00

1

Բելգիա

0

Պորտուգալիա

1 - 0 Տորգան Ազար - 42`

Բելգիայի հավաքականի ու Մադրիդի «Ռեալի» դարպասապահ Տիբո Կուրտուան խոսել է հավաքականում ու ակումբում իր թիմակից Էդեն Ազարի մասին:

«Էդենը մոտ է իր լավագույն մարզավիճակին: «Ռեալում» վերջին ամիսներին նա հրաշալի էր մարզվում: Ես տեսա, որ նա իսկապես մոտենում է կատարյալ մարզավիճակին, բայց աննշան վնասվածք ստացավ ու ստիպված էր վերականգնվել:

Ես տեսնում եմ նրան մարզման ժամանակ: Նա կարողանում է միանգամից շրջանցել 3-4 ֆուտբոլիստի: Անընդհատ հարվածներ է ստանում ոտքերին, բայց դա նրան չի ընկճում, քանի որ նա հոգեբանորեն շատ ուժեղ է:

Ազարը կարողացավ լիարժեք հանդիպում անցկացնել ֆինների դեմ, ու հուսով եմ՝ նա կվճռի Պորտուգալիայի դեմ խաղի ելքը: Գիտեմ, որ նա պատրաստ է: Նա ուզում է ցուցադրել իր լավագույն խաղը»,- Daily Mail-ը մեջբերում է Կուրտուայի խոսքը:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա