Logo

Կուրտուա. «Լավ է, որ հոլանդացիներն այժմ տանն են»

Հեղինակ
Իշխան Մելքոնյան
00:00 / 28.06.2021ՍՊՈՐՏ
E468wXkWYAInd5X - Կուրտուա. «Լավ է, որ հոլանդացիներն այժմ տանն են»

Բելգիայի հավաքականի դարպասապահ Տիբո Կուրտուան մեկնաբանել է ԵՎՐՈ 2020-ում Պորտուգալիայի նկատմամբ տարած հաղթանակն ու լռեցրել հոլանդացի երկրպագուներին, որոնք քննադատել էին բելգիացիների խաղը:

«Մենք գիտեինք, որ հաշվի մեջ առջևում լինելով էլ հեշտ չէր լինելու Պորտուգալիայի հավաքականի դեմ խաղում: Մենք լավ պաշտպանվեցինք ու ապացուցեցինք, որ մեր դեմ ուղղված քննադատություններն անարդարացի են: Լսել եմ, որ որոշ հոլանդացիներ քննադատել են մեզ: Ուրախ եմ, որ հիմա նրանք տանն են:

Սա թոփ հանդիպում էր, այն երկու թիմերից էլ մեծ ուժեր խլեց: Չէի ասի, թե մեր բախտը բերել է: Մեր ցանցում կան մի շարք ուժեղ հավաքականներ, բայց մենք որակյալ թիմ ունենք այս ճանապարհն անցնելու համար», – Կուրտուայի խոսքերն է փոխանցում HLN-ը:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա