Logo

Կովաչ․ «Չի կարելի ասել, թե «Հոֆենհայմն» արժանի չէր հաղթանակի»

Հեղինակ
Արման Աբելյան
00:00 / 06.10.2019ՍՊՈՐՏ
0 GettyImages 1168817684 - Կովաչ․ «Չի կարելի ասել, թե «Հոֆենհայմն» արժանի չէր հաղթանակի»
Խաղի մանրամասները

տուր

01 Հունվար 1970 - 21:28

-

-

«Բավարիայի» գլխավոր մարզիչ Նիկո Կովաչը Գերմանիայի Բունդեսլիգայի 7-րդ տուրում «Հոֆենհայմից» կրած պարտությունից հետո (1-2) հայտնել է խաղից իր տպավորությունների մասին:

Հիշեցնենք՝ այդ մրցավեճում դուբլ է ձևակերպել Հայաստանի հավաքականի հարձակվող Սարգիս Ադամյանը:

«Չկարողացանք կրկնել այն լավ խաղը, որ ցուցադրել էինք երեքշաբթի: Առաջին խաղակեսում դեռ նորմալ հանդես եկանք, լավ պահեր ունեինք, որոնք պետք է ավելի լավ հասցնեինք ավարտի, մեզ չհերիքեց վճռականությունը: Երկրորդ խաղակեսում լավագույնս չխաղացինք, թույլ տվեցինք չափից շատ սխալներ, չկարողացանք ճնշում գործադրել մրցակցի վրա: Ընդհանուր առմամբ, չի կարելի ասել, թե «Հոֆենհայմն» արժանի չէր հաղթանակի»,- Կովաչի խոսքերը մեջբերում է ակումբի մամուլի ծառայությունը:

«Բավարիան» 14 միավորով գլխավորում է առաջնության մրցաշարային աղյուսակը: «Հոֆենհայմը», միավորների քանակը հասցնելով 8-ի, բարձրացել է 11-րդ հորիզոնական:

Ադամյան. «Մարզիչն ինձ հնարավորութուն տվեց, ու ես փորձեցի օգտագործել այն»

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա