Logo

Կոուտինյոն կարող է կարիերան շարունակել Բրազիլիայում

09:38 / 21.12.2022ՍՊՈՐՏ
null

Անգլիական «Ասթոն Վիլայի» բրազիլացի կիսապաշտպան Ֆիլիպե Կոուտինյոն կարող է հեռանալ Անգլիայի Պրեմիեր լիգայից ու վերադառնալ Բրազիլիա, հայտնում է Goal.com-ը:

30-ամյա ֆուտբոլիստը դեմ չէ այդ տարբերակին: Նրա ծառայություններով հետաքրքրված է «Կորինտիանսը», սակայն տեղափոխությունը դժվար իրագործելի է բրազիլացու բարձր աշխատավարձի պատճառով:

Հիշեցնենք, որ «Ասթոն Վիլան» Կոուտինյոյի տրանսֆերային իրավունքը 20 միլիոն եվրոյի դիմաց գնել էր կատալոնական «Բարսելոնայից»:

ԱՊԼ-ի ընթացիկ մրցաշրջանում բրազիլացին մասնակցել է 12 խաղի, արդյունավետ գործողություններով աչքի չի ընկել:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա