Logo

Կյանքի ու մահվան հարց․ Ինչ է պետք իմանալ VBET ՀՊԼ «Արարատ» – «Ալաշկերտ» խաղից առաջ

Հեղինակ
Աշոտ Հայրապետյան
00:00 / 25.05.2021Հայկական ֆուտբոլ
Բացառիկ
15.05.2021 Ararat Alashkert cup final 14 scaled - Կյանքի ու մահվան հարց․ Ինչ է պետք իմանալ VBET ՀՊԼ «Արարատ» - «Ալաշկերտ» խաղից առաջ
Խաղի մանրամասները

Հայաստան, Vbet Պրեմիեր Լիգա, 3 տուր

25 Մայիս 2021 - 19:30

0

ՖԱ Արարատ Երևան

1

ՖԱ Ալաշկերտ

0 - 1 Վինսենտ Բեզեկուր - 75`

«ԱՐԱՐԱՏ» – «ԱԼԱՇԿԵՐՏ»  

34 խաղ«Արարատը» հաղթել է 8 անգամ, «Ալաշկերտը»՝ 19,  գրանցվել է  7  ոչ-ոքի, խփած և բաց թողած գոլերի հարաբերակցությունը՝ 38-55

«Արարատ»՝ 5-րդ տեղ (37 միավոր), «Ալաշկերտ»՝ 2-րդ տեղ (40 միավոր):

2-րդ շրջան. 21.11.2020 «Ալաշկերտ» 1-2 «Արարատ»
Գոլերը՝ 0-1՝ Ուրոշ Նենադովիչ 22՛, 0-2՝ Մորի Կոնե 50՛, 11մ, 1-2՝ Տարոն Ոսկանյան 53՛

3-րդ շրջան. 10.05.2021 «Արարատ» 0-0 «Ալաշկերտ» 

Հետաքրքիր 5 փաստ՝ հանդիպմանն ընդառաջ

1․ Առաջնության ավարտական տուրից առաջ կայանալիք այս միակ հանդիպումը, որը հետաձգվել էր 3-րդ տուրից, բախտորոշ նշանակություն ունի ոչ միայն մրցող թիմերի, այլև չեմպիոնական մրցավազքի մյուս մասնակիցների համար: Հաղթելու դեպքում «Ալաշկերտը» 43 միավորով կգլխավորի մրցաշարային աղյուսակը և չեմպիոնի տիտղոսը նվաճելու լուրջ հայտ կներկայացնի:

Այդ դեպքում բացի «Ալաշկերտից», ավարտական տուրից առաջ ոսկե մեդալներին կհավակնի միայն «Նոան»: Եթե վերջինս ավարտական տուրում նույնիսկ հաղթի «Վանին» և վաստակի 44 միավոր, ապա չեմպիոնի տիտղոսը նվաճելու համար «Արարատ-Արմենիայի» հետ մրցավեճում «Ալաշկերտին» բավական կլինի նույնիսկ ոչ-ոքին, քանի որ անձնական հանդիպումներում ունեցած առավելության շնորհիվ (2 հաղթանակ, 1 պարտություն) ալաշկերտցիները կգերազանցեն «Նոային»:

15.05.2021 Ararat Alashkert cup final 9 960x640 - Կյանքի ու մահվան հարց․ Ինչ է պետք իմանալ VBET ՀՊԼ «Արարատ» - «Ալաշկերտ» խաղից առաջ

2․ Իսկ ահա «Արարատի» հաղթանակի դեպքում չեմպիոն դառնալու արարատցիների հնարավորությունները կաճեն, եթե «Նոան» ավարտական տուրում չկարողանա հաղթել «Վանին»: Այդ ժամանակ «Շիրակին» հաղթելու դեպքում «Արարատն» անկախ «Ալաշկերտ»-«Արարատ-Արմենիա» հանդիպման ելքից չեմպիոն կհռչակվի, քանի որ նույնիսկ «Ալաշկերտի» հետ հավասար միավորների դեպքում վերջինիս կգերազանցի անձնական հանդիպումներում ունեցած առավելության շնորհիվ (2 հաղթանակ, 1 ոչ-ոքի): Իսկ «Նոայի» հաղթանակի դեպքում արարատցիները կդառնան Հայաստանի փոխչեմպիոն:

Իսկ պարտության դեպքում «Արարատը» կարող է զրկվել նույնիսկ բրոնզե մեդալներից, եթե ավարտական տուրում «Արարատ-Արմենիան» կամ «Ուրարտուն» հաղթեն: Ահա թե ինչպիսի աննախադեպ բարձր գին ունի հաղթանակն այս մրցավեճում:

3․ Ալեքսանդր Գրիգորյանի նորամուտն «Ալաշկերտի» գլխավոր մարզչի պաշտոնում շատ տպավորիչ ստացվեց: «Արարատ-Արմենիայի» հետ 10-րդ տուրից հետաձգված խաղում ավելացված ժամանակում Տարոն Ոսկանյանի խփած գոլի շնորհիվ «Ալաշկերտը» 2-1 հաշվով անչափ կարևոր հաղթանակ կորզեց: Ալեքսանդր Գրիգորյանը Բարձրագույն խմբում «Ալաշկերտը» մարզած 13-րդ մարզիչն է:

15.05.2021 Ararat Alashkert cup final 6 960x640 - Կյանքի ու մահվան հարց․ Ինչ է պետք իմանալ VBET ՀՊԼ «Արարատ» - «Ալաշկերտ» խաղից առաջ

4․ Ընթացիկ մրցաշրջանում մրցակիցները 4-րդ անգամ են մրցավեճի բռնվելու, ընդ որում վերջին 15 օրվա ընթացքում 3-րդ անգամ կմրցեն միմյանց հետ: «Ալաշկերտին» դեռ չի հաջողվել հաղթել «Արարատին»՝ կրելով 2 պարտություն, այդ թվում գավաթի եզրափակչում՝ մեկ խաղ ավարտելով ոչ-ոքի: Վերջին հաղթանակն «Արարատի» նկատմամբ «Ալաշկերտը» տոնել է անցյալ տարվա հունիսի 21-ին՝ 3-1:

5․ Հանդիպմանը մասնակցելու դեպքում արարատցի Ժիրայր Մարգարյանը Բարձրագույն խմբում հոբելյանական՝ 100-րդ խաղը կանցկացնի:

Դիմակայության լավագույն ռմբարկուները՝

«Արարատ»՝ Ալեքսանդր Ռակիչ՝ 6 գոլ:

«Ալաշկերտ»՝ Միհրան Մանասյան՝ 17 գոլ:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա