Logo

Կյանքից հեռացել է Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախկին նախագահ Վանիկ Զաքարյանը

17:53 / 14.04.2023Շախմատ
null

87 տարեկանում կյանքից հեռացել է ԽՍՀՄ սպորտի վարպետ, Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախկին նախագահ (1994-2004թթ.), Հայաստանի կրկնակի չեմպիոն Վանիկ Զաքարյանը, հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան:

«Վանիկ Զաքարյանը մարդ է, որը շատ մեծ ներդրում է ունեցել շախմատի աշխարհում: Վանիկը մասնակից է եղել 90-ական թվականների շախմատային հաջողություններին և իր իմաստությունն ու ջանքերն է ներդրել շախմատի զարգացման ոլորտում։ Հայաստանի շախմատային աշխարհը չի կարող չգնահատել և չարժևորել այդ ամենը»,- նշել է Հայաստանի շախմատի ֆեդերացիայի փոխնախագահ Սմբատ Լպուտյանը:

Վանիկ Զաքարյանի պարգևները և կոչումները

  • ՖԻԴԵ-ի միջազգային կազմակերպչի դիպլոմ (1996)
  • • Նշված է ՖԻԴԵ-ի ոսկե գրքում
  • • Շախմատային «Օսկարի» դափնեկիր
  • • Հայաստանի Հանրապետության ֆիզիկական կուլտուրայի և սպորտի վաստակավոր գործիչ (2003)
  • • Մովսես Խորենացու մեդալ
  • • Անանիա Շիրակացու մեդալ (2003)
  • • «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալ (2011)

Վանիկ Զաքարյանի հոգեհանգիստը տեղի կունենա ապրիլի 16-ին՝ ժամը 18:00-ին, Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցում (Կոնդ): Հուղարկավորությունը տեղի կունենա ապրիլի 17-ին՝ ժամը 13:00-ին՝ նույն վայրից:

Ֆոտո՝ ՀՇՖ մամուլի ծառայություն

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա