Logo

L’Equipe․ 2020-ի խորհրդանշական հավաքականը

Հեղինակ
Արման Աբելյան
00:00 / 04.01.2021ՍՊՈՐՏ
RonaldoDubai 1 - L’Equipe․ 2020-ի խորհրդանշական հավաքականը
Խաղի մանրամասները

տուր

01 Հունվար 1970 - 13:09

-

-

Ֆրանսիական հեղինակավոր L’Equipe պարբերականն իր թվիթերյան էջում ներկայացրել է աշխարհի խորհրդանշական հավաքականը՝ 2020 թվականի արդյունքներով:

Այդ թիմում տեղ չի գտնվել «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսիի համար: Խորհրդանշական հավաքականում են հայտնվել «Բավարիայի» 5 ներկայացուցիչներ, որոնք վերջին 12 ամսում միանգամից 5 տիտղոս են նվաճել մյունխենյան թիմի կազմում: ՊՍԺ-ից, որը Չեմպիոնների լիգայի գավաթի խաղարկության եզրափակիչում մրցակցել է Գերմանիայի չեմպիոնի հետ, տարվա թիմում տեղ է զբաղեցրել ընդամենը մեկ ֆուտբոլիստ:

2020 թվականի խորհրդանշական հավաքականը․ Մանուել Նոյեր («Բավարիա»), Տրենտ Ալեքսանդր-Առնոլդ, Վիրջիլ վան Դեյկ (2-ն էլ՝ «Լիվերպուլ»), Սերխիո Ռամոս («Ռեալ Մադրիդ»), Ալֆոնսո Դևիս, Ջոշուա Կիմիխ (2-ն էլ՝ «Բավարիա»), Տիագո Ալկանտարա («Բավարիա»/«Լիվերպուլ»), Կևին դե Բրույնե («Մանչեսթեր Սիթի»), Նեյմար (ՊՍԺ), Ռոբերտ Լևանդովսկի («Բավարիա»), Կրիշտիանու Ռոնալդու («Յուվենտուս»):

2020 թվականի խորհրդանշական հավաքականը՝ ըստ VNews-ի

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա