Logo

L’Equipe. Մբապեն կարիերան շարունակելու 3 տարբերակ ունի

Հեղինակ
Իշխան Մելքոնյան
00:00 / 23.09.2020ՍՊՈՐՏ
Kylian Mbappe 200805 Sad G1050 - L'Equipe. Մբապեն կարիերան շարունակելու 3 տարբերակ ունի
Խաղի մանրամասները

տուր

01 Հունվար 1970 - 13:13

-

-

ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեի համար 2021-ը վճռորոշ տարի է լինելու:

Ինչպես տեղեկացնում է L’Equipe պարբերականը, Մբապեն կարիերան շարունակելու 3 հիմնական տարբերակ է դիտարկում: Առաջինը «Ռեալ» տեղափոխվելն է. Զիդանի գլխավորությամբ խաղալը ֆրանսիացու համար երազանք է: Երկրորդ տարբերակը «Լիվերպուլ» տեղափոխվելն է. մերսիսայդցիները ցանկանում են ու ֆինանսապես ի վիճակի են իրականացնել 21-ամյա խաղացողի տրանսֆերը, Մբապեն էլ բարձր է գնահատում Յուրգեն Կլոպին:

3-րդ տարբերակը Մբապեի համար, այնուամենայնիվ, ՊՍԺ-ի հետ պայմանագրի երկարաձգումն է. փարիզցիների հետ նրա պայմանագիրը նախատեսված է մինչև 2022 թվականը: Մինչ այժմ Մբապեն մերժում է ակումբի ղեկավարության՝ պայմանագիրը երկարաձգելու բոլոր առաջարկները, որպեսզի հետագայում կարողանա ստիպել նրանց վաճառել իրեն, եթե չեն ցանկանում 2022-ին բաց թողնել իրեն անվճար:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա