
La Gazzetta dello Sport-ը հայտնում է, որ «Միլանի» ղեկավարությունը և մարզչական շտաբը պատրաստվում է պատժել ֆուտբոլիստներին, եթե շաբաթը օրը «ռոսոներիները» չկարողանան հաղթել «Ատալանտային»:
Նշվում է, որ եթե «Միլանը» Սերիա Ա-ի առաջիկա տուրում հաղթի «Ատալանտային», ապա դեկտեմբերի 25-ին խաղացողները կկարողանան նշել Սուրբ Ծնունդը իրենց ընտանիքների հետ, hակառակ դեպքում` թիմին կփակեն «Միլանի» մարզաբազայում՝ Միլանելոյում:
Ավելացնենք, որ դեկտեմբերի 23-ին «Միլանը» սեփական հարկի տակ կընդունի «Ատալանտային»: