Logo

La Gazzetta. Կոնտեն կհեռանա «Ինտերից» ու կարող է գլխավորել իսպանական գրանդը

Հեղինակ
Իշխան Մելքոնյան
00:00 / 26.05.2021ՍՊՈՐՏ
conte e1570054116644 - La Gazzetta. Կոնտեն կհեռանա «Ինտերից» ու կարող է գլխավորել իսպանական գրանդը

Ինչպես տեղեկացնում է La Gazzetta dello Sport-ը, Անտոնիո Կոնտեն առաջիկա 48 ժամվա ընթացքում պաշտոնապես կհեռանա «Ինտերից»:

Աղբյուրի փոխանցմամբ՝ Կոնտեի հեռացման գլխավոր պատճառը միլանյան ակումբի ֆինանսական խնդիրներն են, որի պատճառով «ներաձուրիները» չեն կարող իտալացու համար ապահովել այն նախագիծը, որ խոստացել էին 2 տարի առաջ: Հնարավոր է՝ թիմը չունենա նոր ձեռքբերումներ և նույնիսկ ստիպված վաճառի առաջատար ֆուտբոլիստներից ոմանց:

Նշվում է նաև, որ Կոնտեն կարող է գլխավորել «Ռեալը», բայց ամեն ինչ կախված է Զինեդին Զիդանի վերջնական որոշումից:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա