Logo

La Gazzetta. Մխիթարյանը շուտով կարող է պաշտոնապես դառնալ «Ռոմայի» ֆուտբոլիստ

Հեղինակ
Իշխան Մելքոնյան
00:00 / 13.06.2020ՍՊՈՐՏ
ERenJcfW4AEFl6y scaled - La Gazzetta. Մխիթարյանը շուտով կարող է պաշտոնապես դառնալ «Ռոմայի» ֆուտբոլիստ
Խաղի մանրամասները

տուր

01 Հունվար 1970 - 13:00

-

-

Ինչպես ավելի վաղ հաղորդել էինք, Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանի գործակալ Մինո Ռայոլան իր հաճախորդի՝ «Ռոմայում» մնալու ցանկությունը բավարարելու համար «Արսենալին» առաջարկել էր փոխանակում իրականացնել հռոմեական ակումբի հետ՝ Մխիթարյանի փոխարեն ձեռք բերելով Ջասթին Կլյուվերտին, որը նույնպես իր հաճախորդն է:

Եվ ահա, ինչպես տեղեկացնում է La Gazzetta dello Sport-ը, «Արսենալին» գոհացրել է այդ միտքն ու լոնդոնցիները պատրաստ են վճարել 20 միլիոն եվրո, ինչպես նաև զիջել Մխիթարյանի ամբողջական տրանսֆերային իրավունքները՝ Կլյուվերտին գնելու համար: Նշվում է, որ շուտով Մխիթարյանը կարող է պաշտոնապես դառնալ «Ռոմայի» ֆուտբոլիստ:

Նշենք, որ Մխիթարյանի վարձակալական պայմանագրի ժամկետը հռոմեական ակումբի հետ լրանում է հունիսի 30-ին։ Կլյուվերտի պայմանագրի ժամկետը «Ռոմայի» հետ լրանում է 2023 թվականի հունիսի 30-ին։

Հենրիխ Մխիթարյան. «Մինո Ռայոլայի հետ աշխատելը երբեմն շատ բարդ է»

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա