Logo

WhoScored-ի՝ Լա լիգայի՝ փետրվարի խորհրդանշական հավաքականը՝ առանց «Բարսայի» ներկայացուցչի

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
13:59 / 02.03.2022ՍՊՈՐՏ
Լա լիգա-փետրվար

Բրիտանական հեղինակավոր WhoScored վիճակագրական ռեսուրսը ներկայացրել է Իսպանիայի Լա լիգայի՝ փետրվարի խորհրդանշական հավաքականը:

Հատկանշական է, որ ներկայացված խորհրդանշական թիմում տեղ չի գտել «Բարսելոնայի» ոչ մի ֆուտբոլիստ: Նշենք՝ կատալոնական ակումբը փետրվարին Լա լիգայում անցկացրել է 4 հանդիպում, տոնել 3 հաղթանակ և գրանցել 1 ոչ-ոքի:

Ի դեպ, «Բարսելոնան» այդ ընթացքում 4:2 հաշվով հաղթել է գործող չեմպիոն «Ատլետիկոյին», 4:1 հաշվով՝ «Վալենսիային», 4:0՝ «Ատլետիկին»:

Լա լիգայի՝ փետրվարի խորհրդանշական հավաքականը

Դարպասապահ՝ Սերխիո Էրերա, 7,22 գնահատական («Օսասունա»)

Պաշտպաններ՝ Դանի Կարվախալ, 7,18 («Ռեալ»), Էդեր Միլիտաո, 7,26 («Ռեալ»), Ռոբեր Պիր, 7,17 («Լևանտե»), Մարկոս Ակունյա, 7,52 («Սևիլիա»)

Կիսապաշտպաններ՝ Մարկո Ասենսիո, 7,63 («Ռեալ»), Նաբիլ Ֆեկիր, 7,45 («Բետիս»), Միգել Մերինո, 7,26 («Ռեալ Սոսյեդադ»), Վինիսիուս, 7,51 («Ռեալ»)

Հարձակվողներ՝ Էնես Ունալ, 7,98 («Խետաֆե»), Վեդատ Մուրիկի, 7,54 («Մալյորկա»)

Հավելենք՝ 26 տուրից հետո Լա լիգայի մրցաշարային աղյուսակը 60 միավորով գլխավորում է Մադրիդի «Ռեալը»:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա