Logo

Լա լիգան բողոք է ներկայացրել ՈՒԵՖԱ-ին՝ ընդդեմ «Ման. Սիթիի» և ՊՍԺ-ի

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
17:55 / 15.06.2022ՍՊՈՐՏ
Պաշտոնական
Լա լիգա-ՈՒԵՖԱ

Լա լիգան բողոք է ներկայացրել ՈՒԵՖԱ-ին՝ ընդդեմ ՊՍԺ-ի և «Մանչեսթեր Սիթիի»՝ տեղեկանում ենք լիգայի պաշտոնական կայքից: Ըստ Լա լիգայի՝ տվյալ ակումբները շարունակաբար խախտում են ֆինանսական ֆեյր-փլեյի կանոնները:

Իսպանիայի առաջնության ղեկավարները կարծում են, որ այս գործելակերպը խաթարում է մարզաձևի կայունությունը, վնասում է եվրոպական բոլոր ակումբներին և լիգաներին, ծառայում է միայն շուկայի արհեստական ուռճացմանը՝ բուն ֆուտբոլում չշրջանառվող գումարներով:

Հաղորդվում է, որ «Սիթիի» դեմ բողոքը Լա լիգան ՈՒԵՖԱ-ին ներկայացրել է ապրիլին, իսկ ՊՍԺ-ի դեմ բողոքը՝ այս շաբաթ:

Բացի այդ, Լա լիգան պայմանագրեր է կնքել Ֆրանսիայի և Շվեյցարիայի իրավաբանական ընկերությունների հետ, այդ թվում՝ փաստաբան Խուան Բրանկոյի ընկերության հետ՝ նպատակ ունենալով հնարավորինս շուտ վարչական և դատական ​​գործողություններ ձեռնարկել ֆրանսիական իրավասու մարմինների և Եվրամիության դեմ:

Նշենք՝ «Մանչեսթեր Սիթին» պատկանում է City Football Group-ին, որը ղեկավարում է արաբ միլիարդատեր, իսկ ՊՍԺ-ի սեփականատերը Qatar Sports Investments ընկերությունն է, որի ղեկավարը կատարցի Նասեր Ալ-Խելաիֆին է:

 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա