Logo

Լա լիգայի ամսվա լավագույն ֆուտբոլիստը (ֆոտո)

20:55 / 30.03.2023ՍՊՈՐՏ
null

Մադրիդի «Աթլետիկոյի» ֆրանսիացի հարձակվող Անտուան Գրիզմանը ճանաչվել է Իսպանիայի առաջնության մարտի լավագույն ֆուտբոլիստ, հայտնում է Լա լիգայի մամուլի ծառայությունը:

32-ամյա ֆուտբոլիստն այս ամսում առաջնության երեք խաղում խփել է երկու գոլ, կատարել մեկ գոլային փոխանցում:

Գրիզմանը կարիերայում 7-րդ անգամ է արժանանում Լա լիգայի ամսվա լավագույն ֆուտբոլիստի մրցանակին։ Մրցանակին հավակնում էին նաև Էնես Ունալը («Խետաֆե»), Ռաֆինյան («Բարսելոնա»), Յագո Ասպասը («Սելտա»), Սամուել Չուկվեզեն («Վիլյառեալ»), Բորխա Իգլեսիասը («Բետիս») և Դավիդ Սիլվան («Ռեալ Սոսյեդադ»):

Հիշեցնենք, որ Գրիզմանը «Աթլետիկո» է տեղափոխվել 2014 թվականին «Ռեալ Սոսյեդադից»: 5 տարի անց նա 120 միլիոն եվրոյի դիմաց տեղափոխվել էր կատալոնական «Բարսելոնա», սակայն երկու մրցաշրջան հետո մադրիդյան ակումբը վարձակալել է նրան՝ հետագայում գնելով տրանսֆերային իրավունքը:

Իսպանիայի առաջնության 26 տուրերից հետո «Աթլետիկոն» 51 միավորով զբաղեցնում է երրորդ տեղը

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա