Logo

Առանց «Ռեալի» որևէ ֆուտբոլիստի. Լա լիգայի՝ մարտի խորհրդանշական հավաքականը՝ ըստ WhoScored-ի

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
13:15 / 29.03.2022ՍՊՈՐՏ
Լա լիգա-մարտ-2022

WhoScored վիճակագրական ռեսուրսը ներկայացրել է Իսպանիայի Լա լիգայի՝ մարտի խորհրդանշական հավաքականը:

Ամսվա լավագույնների թիմում ամենաշատ ներկայացուցիչն ունի կատալոնական «Բարսելոնան»՝ 4 ֆուտբոլիստ:

Լա լիգայի՝ մարտի խորհրդանշական հավաքականը՝ ըստ WhoScored-ի.

Դարպասապահ՝ Բադյա («Էլչէ») 

Պաշտպաններ՝ Լյորենտե («Ատլետիկո»), Կունդե («Սևիլիա»), Կաբրերա («Էսպանյոլ»), Ալբա («Բարսելոնա») 

Կիսապաշտպաններ՝ Դեմբելե («Բարսելոնա»), Էրերա («Էսպանյոլ»), Դե Պաուլ («Ատլետիկո»), Տորես («Բարսելոնա») 

Հարձակվողներ՝ Օբամեյանգ («Բարսելոնա»), Ասպաս («Սելտա») 

Հատկանշական է, որ առաջատար Մադրիդի «Ռեալի» ոչ մի ֆուտբոլիստ տեղ չի գտել ամսվա խորհրդանշական հավաքականում: Անչելոտիի գլխավորած թիմը մարտին Լա լիգայում 2 խոշոր հաշվով հաղթանակ է տոնել, իսկ 29-րդ տուրում սեփական հարկի տակ 0:4 հաշվով պարտվել է «Բարսելոնային»:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա