Logo

Լա լիգայի՝ օգոստոսի լավագույն ֆուտբոլիստը (ֆոտո)

Հեղինակ
Ալբերտ Շահինյան
12:55 / 10.09.2022Հայկական ֆուտբոլ
null

Անդալուզական «Բետիսի» իսպանացի հարձակվող Բորխա Իգլեսիասը ճանաչվել է Իսպանիայի Լա լիգայի՝ օգոստոսի լավագույն ֆուտբոլիստ, հայտնում է մրցաշարի պաշտոնական կայքը:

Մրցանակի համար պայքարում էին նաև կատալոնական «Բարսելոնայի» լեհ հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին, Վիգոյի «Սելտայի» իսպանացի հարձակվող Յագո Ասպասը, Մադրիդի «Ռեալի» բրազիլացի վինգեր Վինիսիուսը, «Վիլյառեալի» արգենտինացի դարպասպաահ Խերոնիմո Ռուլին, Պամպլոնայի «Օսասունայի» արգենտինացի հարձակվող Էզեկիել Ավիլան ու «Մալյորկայի» հարավկորեացի կիսապաշտպան Լի Կան Ինը: 

29-ամյա Իգլեսիասը Լա լիգայում օգոստոսին անցկացրել էր 3 հանդիպում ու խփել 4 գոլ: 
 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա