Logo

«Լացիոն» պայմանագիր է կնքել խաղացողի հետ, որը երբեք ֆուտբոլով չի զբաղվել

Հեղինակ
Իշխան Մելքոնյան
00:00 / 23.01.2021ՍՊՈՐՏ
1600 1000 max - «Լացիոն» պայմանագիր է կնքել խաղացողի հետ, որը երբեք ֆուտբոլով չի զբաղվել
Խաղի մանրամասները

տուր

01 Հունվար 1970 - 05:49

-

-

Ինչպես տեղեկացնում է AS-ը, «Լացիոյի» տրանսֆերային հարցերով զբաղվող մի շարք աշխատակիցներ աշխատանքային այցով եղել են Կոտ դ՛Իվուարում, որտեղ իրենց ուշադրության կենտրոնում է հայտնվել 17-ամյա Լարսոն Կուլիբալին. երիտասարդի խաղը դուր է եկել «Լացիոյի» ղեկավարներին ու նրանք պայմանագիր են կնքել ֆուտբոլիստի հետ, որ երբեք պրոֆեսիոնալ ֆուտբոլով չի զբաղվել:

«Կուլիբալին նույնիսկ գնդակին չէր դիպչել՝ մինչև մի քանի ամիս առաջ, բայց մենք նրա մեջ տաղանդ հայտնաբերեցինք ու պայմանագիր կնքեցինք», – նշում է ակադեմիայի տնօրեն Մաուրո Բիանկեզին:

Կուլիբալին խաղալու է «Լացիոյի» Մ18 թիմում, որը գլխավորում է թիմի նախկին ֆուտբոլիստ Տոմազո Ռոկին:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա