«Վերոնայից» կրած 1-4 հաշվով պարտությունից հետո «Լացիոյի» ֆուտբոլիստներին փակել են ակումբի մարզաբազայում՝ հաղորդում է Lazionews-ը:
Ակումբի նախագահ Կլաուդիո Լոտիտոն ժամանել է մարզաբազա, հետևել ֆուտբոլիստների մարզմանը, ճաշել նրանց հետ: Ճաշի ժամանակ ակումբի նախագահը թեժ վիճաբանություն է ունեցել ֆուտբոլիստների հետ, որոնց չի թույլատրվել խաղից հետո տուն գնալ: Լոտիտոն ֆուտբոլիստներից պահանջել է բարելավել խաղը:
Հիշեցնենք՝ Իտալիայի առաջնության 9-րդ տուրում «Լացիոն» 1-4 հաշվով զիջեց «Վերոնային»: Պոկերի հեղինակ դարձավ Ջովանի Սիմեոնեն, իսկ հռոմեական ակումբի միակ գնդակը խփեց Չիրո Իմոբիլեն: Հաջորդ տուրում «Լացիոն» կխաղա «Ֆիորենտինայի» հետ:
Կատարե՛ք խաղադրույք Ա սերիայի հանդիպումների վրաԸնթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո