Logo

LADANIVA-ն՝ Мusic Moves Europe Awards-ի հաղթող

Հեղինակ
Անհայտ
11:18 / 24.01.2022ՍՊՈՐՏ

Ladaniva Music Moves Europe Awards

Նիդերլանդներում տեղի ունեցած Music Moves Europe Awards 2022 մրցանակաբաշխության «Հանդիսատեսի համակրանք» անվանակարգում հաղթել է Ֆրանսիայում ստեղծագործող Ladaniva խումբը. այս մասին տեղեկանում ենք խմբի ֆեյսբուքյան էջից:

Մրցույթում խումբը ներկայացնում էր Հայաստանը։ Խմբի մենակատարն է Ժակլին Բաղդասարյանը։ Փոփ և ժամանակակից երաժշտության այս ամենամյա մրցանակը համաֆինանսավորում է Եվրոպական Միության Ստեղծագործ Եվրոպա ծրագիրը: 

Music Moves Europe Award-ի հաղթողները ստանում են 10․000-ական եվրո: Ժյուրիի գլխավոր մրցանակի հաղթողը շահում է 5․000 եվրո արժողությամբ կանաչ զբոսաշրջային լրացուցիչ կտրոն: Հանդիսատեսի համակրանքի հանրային ընտրության մրցանակի հաղթողը ստանում է 5․000 եվրո մրցանակ: Յուրաքանչյուր թեկնածուի նաև հնարավորություն է տրվում մասնակցել ESNS-ի վերապատրաստման օրվան՝ իրենց գործունեությունը միջազգայնացնելու, հմտությունները զարգացնելու համար։

 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա