Logo

NBA. «Լեյքերսն» 8-րդ անընդմեջ պարտությունն է կրել՝ զրկվելով փլեյ-օֆֆ դուրս գալու հնարավորությունից (տեսանյութ)

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
13:57 / 08.04.2022Բասկետբոլ
Լոս Անջելես  Լեյքերս

Սան Ֆրանցիսկոյի «Չեյս Սենթր» մարզապալատում «Գոլդեն Սթեյթ Ուորիորզը» NBA-ի արևմտյան կոնֆերենցիայի հերթական խաղում ընդունել է «Լոս Անջելես Լեյքերսին»:

Հանդիպումն ավարտվել է տանտերերի հաղթանակով՝ 128:112 հաշվով։ Այս պարտությունն 8-րդն էր անընդմեջ հյուրերի համար, որոնք արդեն կորցրել են փլեյ-օֆֆ դուրս գալու շանսերը:

Տանտերերի հաղթանակում զգալի ներդրում է ունեցել պաշտպան Կլեյ Թոմսոնը, որը վաստակել է 33 միավոր։

«Լեյքերսի» կազմում ամենաշատ միավորը վաստակել է Թեյլեն Հորթոն-Թակերը՝ 40:

Լոս Անջելեսի թիմը 11-րդ տեղում է, «Գոլդեն Սթեյթ Ուորիորզը» 3-րդն է:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա