Logo

FIFA The Best. Լամելան՝ Պուշկաշի անվան մրցանակի հաղթող

Հեղինակ
Վարդան Ղազարյան
22:50 / 17.01.2022ՍՊՈՐՏ
null

Շվեյցարիայի Ցյուրիխ քաղաքում ընթանում է FIFA The Best ամենամյա մրցանակաբաշխությունը։

«Սևիլիայի» կիսապաշտպան Էրիկ Լամելան դարձավ Ֆերենց Պուշկաշի անվան մրցանակակիր, որը շնորհվում է տարվա ամենագեղեցիկ գոլը խփած ֆուտբոլիստին։

Լավագույն գոլի մրցանակը ՖԻՖԱ-ն շնորհեց Լամելային Պրեմիեր լիգայի շրջանակում «Տոտենհեմի» կազմում ռաբոնա հարվածով «Արսենալի» դարպասն ուղարկած գնդակի համար։

Լամելան «Տոտենհեմում» անցկացրած 8 տարիներից հետո՝ անցյալ տարի տեղափոխվեց «Սևիլիա»։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա