Logo

Լեմպարդ. «Ես նրա տաղանդի մեծ երկրպագուն եմ»

Հեղինակ
Վարդան Ղազարյան
11:15 / 13.02.2022ՍՊՈՐՏ
null

«Էվերթոնի» գլխավոր մարզիչ Ֆրենկ Լեմպարդը խոսել է թիմի նիդեռլանդցի կիսապաշտպան Դոնի վան դե Բեկի մասին։

«Ավելի վաղ ես Դոնիին որպես ֆուտբոլիստ հպանցիկ էի ճանաչում։ Ես նրան «Էվերթոն» եմ հրավիրել նրա տաղանդի, ինտելեկտի ու աշխատասիրության համար։ Նա տեխնիկապես լավ պատրաստված ֆուտբոլիստ է, որը կարող է առանցքային ֆուտբոլիստ լինել խաղում։ Նա վստահ էր աշխատում գնդակով, և այդ հանգամանքը որոշիչ եղավ, որ ես նրան թիմ հրավիրեմ։

Կարծում եմ, որ նա ունակ է խաղալ տարբեր դիրքերում, և դա նրա գլխավոր առավելությունն է։ Ես Դոնիի տաղանդի մեծ երկրպագուն եմ։ Կարծում եմ՝ նա ունակ է դառնալ թիմի կարևորագույն ֆուտբոլիստներից մեկը»,- Լեմպարդի խոսքն է հաղորդում Sky Sports-ը։

«Էվերթոնը» հունվարին է վարձակալել 24-ամյա նիդեռլանդցուն «Մանչեսթեր Յունայթեդից»: Պայմանագրի ժամկետը լրանում է 2021/2022 մրցաշրջանի ավարտին։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա