Logo

Լեմպարդն այսօր պայմանագիր կկնքի «Էվերթոնի» հետ

Հեղինակ
Վարդան Ղազարյան
13:09 / 30.01.2022ՍՊՈՐՏ
null

43-ամյա անգլիացի մասնագետ Ֆրենկ Լեմպարդն այսօր՝ հունվարի 30-ին, պայմանագիր կկնքի «Էվերթոնի» հետ՝ հաղորդում է լրագրող և ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն իր թվիթերյան միկրոբլոգում։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ գլխավոր մարզչի պաշտոնում «Էվերթոնի» ընտրությունը կանգ է առել Լեմպարդի վրա։ Այս պահին անգլիական ակումբում գլխավոր մարզչի պարտականությունները ժամանակավորապես կատարում է Դանկան Ֆերգյուսոնը։ 

Իր մարզչական կարիերան Լեմպարդն սկսել է Չեմպիոնշիփում՝ գլխավորելով «Դերբի Քաունթին», իսկ հետագայում՝ 2019 թվականի հուլիսից մինչև 2021 թվականի հունվարը, գլխավորել «Չելսին»։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա