Logo

Լեմպարդը ներողություն է խնդրել «Չելսիի» երկրպագուներից

Հեղինակ
Վարդան Ղազարյան
23:12 / 01.05.2022ՍՊՈՐՏ
null

«Էվերթոնի» գլխավոր մարզիչ Ֆրենկ Լեմպարդը բացատրել է հաջողության բուռն տոնումն Անգլիայի առաջնության 35-րդ տուրում «Չելսի» դեմ կայացած խաղում (1-0):

«Ես շատ եմ հարգում «Չելսիին» ու նրա երկրպագուներին։ Հույս ունեմ, որ նրանք հասկանում են՝ ինչու եմ այդքան հուզված հաղթանակից։ Մեզ այսօր այս հաղթանակն ավելի շատ էր պետք, քան նրանց։

Այսօր բոլոր զգացողություններս «Էվերթոնի» հետ են։ Երեք միավորը շատ կարևոր էր մեզ համար»,- Լեմպարդի խոսքն է հաղորդում Sky Sports-ը։

«Էվերթոնը» 32 միավորով զբաղեցնում է ԱՊԼ-ի մրցաշարային աղյուսակի 18-րդ հորիզոնականը, «Չելսին» 66 միավորով 3-րդն է։

«Չելսիի» մտահոգիչ վիճակագրությունն ԱՊԼ-ում

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա