Logo

«Լանսը» տարավ 5-րդ անընդմեջ հաղթանակը և մոտեցավ ՊՍԺ-ին

22:12 / 12.11.2022ՍՊՈՐՏ
null

Ֆրանսիայի առաջնության 15-րդ տուրում «Լանսը» սեփական խաղադաշտում 2-1 հաշվով առավելության հասավ «Կլերմոնի» նկատմամբ:

Տանտերերի կազմում գոլեր խփեցին ֆրանսիացի հարձակվող Վեսլի Սաիդն ու կոտդիվուարցի կիսապաշտպան Սեկո Ֆոֆանան: «Կլերմոնի» միակ գոլն արձանագրվեց գանացի կիսապաշտպան Սալիս Սամեդի ինքնագոլի արդյունքում:

«Լանսը» հաղթեց Լիգա 1-ի 5-րդ անընդմեջ խաղում: Թիմը զբաղեցնում է երկրորդ տեղն ու երկու միավոր է զիջում մեկ խաղ պակաս անցկացրած ՊՍԺ-ին, որը նոյեմբերի 13-ին կընդունի «Օսերին»։ «Կլերմոնը» 19 միավորով 10-րդն է:

Ֆրանսիայի առաջնություն, 15-րդ տուր

«Լանս» - «Կլերմոն»՝ 2-1

Վեսլի Սաիդ, 60, Սեկո Ֆոֆանա, 68 -  Սալիս Սամեդ, 39 (ինքնագոլ)

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա