Logo

Լապորտա. «Մենք չենք հասկանում, թե ինչու է նրա գործակալը փորձում հետաձգել պայմանագրի երկարաձգումը»

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
10:47 / 25.05.2022ՍՊՈՐՏ
Ժոան Լապորտա

«Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան քննադատել է թիմի 17-ամյա կիսապաշտպան Գավիի գործակալին պայմանագրի երկարաձգման գործընթացը ձգձգելու համար՝ հայտնում է հեղինակավոր ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։

«Մենք չենք հասկանում, թե ինչու է Գավիի գործակալը փորձում ձգձգել պայմանագրի երկարաձգումը»,- Ռոմանոյի փոխանցմամբ՝ ասել է Լապորտան։

Գավիի գործող պայմանագիրը «Բարսելոնայի» հետ նախատեսված է մինչև 2023 թվականի ամառ: Կիսապաշտպանի տրանսֆերային արժեքը գնահատվում է 60 միլիոն եվրո։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ երիտասարդ ֆուտբոլիստին թիրախավորել են անգլիական գրանդները:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա