Logo

Լապորտա. «Դա եվրոպական ֆուտբոլը փրկելու միջոց է»

Հեղինակ
Վարդան Ղազարյան
15:36 / 02.04.2022ՍՊՈՐՏ
null

«Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան խոսել է այն նպատակների մասին, որը հետապնդում է Սուպերլիգան։

«Մենք շարունակում ենք Ֆլորենտինո Պերեսի հետ համատեղ առաջ տանել այդ նախագիծը։ Նրա հետ ես հաճախ եմ շփվում։ Դա եվրոպական ֆուտբոլը փրկելու միջոց է։ Ակնհայտ է, որ մենք պետք է նախագիծը ներառենք եվրոպական ֆուտբոլի շրջանակում՝ չվնասելով ազգային առաջնություններին։

Ազգային առաջնությունները անկյունաքարային նշանակություն ունեն մեզ համար։ Մենք չենք կարող թույլ տալ, որ եվրոպական ֆուտբոլը հայտնվի Եվրոպական միությունից դուրս գտնվող երկրների ձեռքում։

Հասկանալի է, որ ՊՍԺ-ն ու «Մանչեսթեր Սիթին» փող տպող մեքենա ունեն ու մենք պայքարում ենք դրա դեմ։ Ոչ միայն երեք ակումբ է մեզ աջակցում, այլ նաև նրանք են աջակցում, որոնք լռություն են պահպանում»,- ասել է Լապորտան՝ TVE-ի եթերում։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա